ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեր հինգ տարեկան աղջկա համար անձնագիր պետք է վերցնենք, բայց ամուսինս Մոսկվայում է, ուզում եմ իմանալ՝ անձնագիրը վերցնելու համար երկու ծնողների համաձայնությունն ու ներկայությունն արդյոք պարտադիր է:  Խնդրում եմ պատասխանում նաեւ անձնագրային բաժանմունք ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերին եւ այլ մանրամասների անդրադառնալ:

Անժելա Պետրոսյան, 35 տարեկան, տնտեսագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. Երկու ծնողների ներկայությունը պարտադիր չէ: 16 տարին չլրացած քաղաքացիներին անձնագրավորելու համար ոստիկանության տարածքային բաժնի անձնագրային ծառայություն է ներկայանում քաղաքացու ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը եւ ներկայացնում.
ա. դիմում` ոստիկանության տարածքային բաժնի պետի անունով,
բ. ծննդյան վկայական կամ մինչեւ 16 տարին լրանալը ստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր,
գ.  35×45 մմ չափի գունավոր երեք լուսանկար,
դ. ծնողների ամուսնության վկայականը կամ, ամուսնալուծված լինելու դեպքում, ամուսնալուծության վկայականը, կամ ամուսնության մեջ չգտնվելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ, հայրության ճանաչման դեպքում` հայրության ճանաչման վկայականը,
ե. օրինական ներկայացուցիչ հանդիսանալու դեպքում` օրինական ներկայացուցիչ հանդիսանալու փաստը հաստատող փաստաթուղթ,
զ. ծնողների անձնագրերի 2-5-րդ էջերի պատճենները,
է. ծնողներից մեկի օտարերկրյա քաղաքացի լինելու դեպքում` ծնողների համաձայնությունը, որը նրանց կողմից ստորագրվում է այն հանձնելիս: Եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

շարունակելի
ՀՀ ոստիկանության անձնագրային
եւ վիզաների վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեսե՛ք, թե անձնագրային եւ վիզաների վարչությունը քանի կետ է շարադրել հինգ տարեկան երեխային անձնագիր տրամադրելու համար: Ընդ որում, սա դեռ ամենը չէ, եւ հաջորդ համարում կներկայացնենք պահանջների մյուս մասը:




Լրահոս