Միշել Օբաման 7 անգամ սխալ է արտասանել սենատորի թեկնածուի անունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման յոթ անգամ սխալ է արտասանել Այովա նահանգի սենատորի այն թեկնածուի անունը, ում վերջինս աջակցել է Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններին ընդառաջ: 

Ելույթ ունենալով Այովայում անցկացվող նախընտրական ժողովի մասնակիցների առաջ` Մ. Օբաման կոչ է արել քվեարկել Բրյուս Բեյլիի օգտին, սակայն իրականում սենատորի թեկնածուի ազգանունը Բրեյլի է: Եվ միայն նույն սխալը 7 անգամ կրկնելուց հետո հավաքի մասնակիցներից մեկը ուղղել է առաջին տիկնոջը: 

«Բրեյլի, մի՞թե ես այդպես չասացի: Երևում է` ծերանում եմ», – ի պատասխան ասել է առաջին տիկինը: Այս սխալն աննկատ չեն թողել ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները և այն քննարկման առարկա են դարձրել սոցցանցերում:




Լրահոս