Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որի նախագահն է Վլադիմիր Ժիրինովսկին, հրավիրում է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին իր կուսակցությանը պատկանող հեռուստաընկերություն՝ հետախուզության մասին հաղորդում վարելու. տեղեկացնում է ТАСС-ը:
«Մենք հրավեր ենք ուղարկել Սնոուդենին և հուսով ենք, որ նրա փորձն ու գիտելիքները կօգնեն մեր հեռուստադիտողներին տեղեկանալ հետախուզության ոլորտի և տարբեր հատուկ ծառայությունների միջև համագործակցության բոլոր նրբություններին», – լրագրողներին հայտնել է կուսակցության պատգամավորական խմբակցության անդամ Անդրեյ Սվինցովը:
Հիշեցնենք, որ նախկինում Ժիրինովսկին բազմիցս հայտարարել էր, որ Սնոուդենը դավաճան է և պետք է ցմահ դատապարտվի: