Նեյմարն արդեն Գինեսի ռեկորդների գրքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում. գրում է El Mundo Deportivo-ն:

Նեյմարն առաջին ֆուտբոլիստն է, ում հաջողվել է հեթ-տրիկ հեղինակ դառնալ Չեմպիոնների լիգայում և Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում: Վերջինի շրջանակներում նա հեթ-տրիկ գրանցեց «Սանտոսի» կազմում, իսկ Չեմպիոնների լիգայում բրազիլացին 3 գոլ է հեղինակել 2013-ի դեկտեմբեր 11-ին` «Սելթիկի» դեմ խմբային փուլի հանդիպմանը:




Լրահոս