Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը չի կարողանա մասնակցել ATP ամփոփիչ մրցաշարին: Այն տեղի է ունենալու նոյեմբերի 9-16-ը Լոնդոնում:
Իսպանացին պետք է կույրաղիքի վիրահատության ենթարկվի: Այդ մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:
Ամեն դեպքում Նադալը կկարողանա մասնակցել Բազելի և Փարիզի մրցաշարարերին և միայն դրանցից հետո կենթարկվի վիրահատության: