Կառավարությունն այսօր որոշում կայացրեց Մշակույթի նախարարությանը հատկացնել 5 միլիոն դրամ:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ հոկտեմբերի 25-31-ը Երևանում կայանալու է «ՌեԱնիմանի» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը, և գումարը տրամադրվում է կազմակերպմանն աջակցելու նպատակով:
Նշենք, որ գումարը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: