Դել Բոսկեն մտադիր է հեռանալ հավաքականից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հաստատել է, որ Եվրոպայի 2016թ. առաջնությունից հետո մտադիր չէ շարունակել իր աշխատանքը: Միաժամանակ նա ընդգծել է, որ կյանքում երբեք չես կարող 100 %-ով որևէ բանի վրա վստահ լինել:

«Ես մտադրված եմ իմ պաշտոնին մնալ մինչև Եվրոպայի առաջնության ավարտը, իսկ հետո լքել հավաքականը: Բայց մոտ կլինեմ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային», – նշել է դել Բոսկեն:

Անդրադառնալով հավաքականը լքած ֆուտբոլիստներին, դել Բոսկեն նշել է. «Այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Չավին, Պույոլը, Խաբի Ալոնսոն և Վիլյան ` հիանալի հերոսներ են: Բայց պետք է առաջ նայել: Նոստալգիան ոչնչի չի հանգեցնի»:




Լրահոս