Հայտնի է Անգլիայի առաջնության սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի անունը:
Լավագույնն է ճանաչվել հոլանդացի Ռոնալդ Կումանը, ով «Սաութհեմփթոն»-ի գլխավոր մարզիչն է: Նրա գլխավորությամբ թիմը անցկացրել է 3 խաղ և հաղթել «Նյուքասլին», «Սոունսիին» եւ ՔՊՌ-ին:
Լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել նույն ակումբի հարձակվող Գրացիանո Պելեն, ով դարձել է 3 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ: