Անհետ կորած հոլիվուդյան աստղին մահացած են գտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի սկզբին կորած հոլիվուդյան աստղ Միստի Ափհեմը մեռած է հայտնաբերվել Վաշինգտոնի նահանգում. հայտնել է US Weekly պարբերականը: Անձը պարզելու գործընթաց դեռևս չի իրականացվել, սակայն, իրավապահ մարմինների տեղեկություններով, նրա պայուսակում հայտնաբերվել են փաստաթղթեր Ափհեմի անունով:

«Օգոստոս» ֆիլմի աստղին վերջին անգամ տեսել են հոկտեմբերի 5-ին. տեղեկացնում է ТАСС-ը: Հարազատներն ու ծանոթները նրան մեկ շաբաթ փնտրել են, այնուհետև՝ դիմել ոստիկանության օգնությանը: 32-ամյա դերասանուհու հայրը հայտնել է, որ վերջերս նա եղել է ընկճված վիճակում և տարօրինակ խոսակցություններ վարել իր հավանական մոտալուտ հեռանալու մասին:




Լրահոս