Այսպես խաղալու դեպքում ամեն ինչ անիմաստ է. Յ. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զայրացած է «Քյոլն»-ի դեմ հանդիպմանը (1:2)  պարտություն կրելու պատճառով:

«Նման խաղի պայմաններում ամեն ինչ անիմաստ է: Առաջին խաղակեսում անուշադիր էինք խաղում, փոխանցումներ էինք կատարում և սխալներ թույլ տալիս անփույթ լինելու պատճառով: Դա պարզապես անթույլատրելի էր:

 Վատ խաղացինք առանցքային դրվագներում: Խոսքս վերաբերում է թե´ պաշտպանության, թե´ հարձակման գծին»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ  Բունդեսլիգայի 8 տուրերից հետո դորտմունդցիները զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը:




Լրահոս