Իմ իրավունքների որոշողը չլինեք. Գ. Սահակյանը՝ Լ. Զուրաբյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի հերթական նիստում ընդդիմադիր խմբակցությունները պահանջեցին իրենց կողմից ներկայացված հարցերը քննարկել արտահերթ ռեժիմով: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե ընդդիմությունն օգտվելով արտահերթ քվեարկություն նախաձեռնելու իրավունքից, համապատասխան 44 և ավել ստորագրություններ է հավաքել և արտահերթ քննարկման համար երկու հարց ներկայացրել:

«Հայտարարություն՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի մասին և հարց՝ կապված ընտրական օրենսգրքի փոփոխության ընթակարգերի հետ: Հիմա ունենք ընդդիմության կողմից ներկայացված երկու արտահերթ նախաձեռնություն նաև չորս հարց՝ ներկայացված կառավարությունից, որոնք անհետաձգելի են համարվել: Դրանք մոտ մեկ շաբաթ առաջ են շրջանառության մեջ մտել, ինչը նշանակում է, որ երեք ամիս ժամկետ դեռ կա դրանք քննարկելու համար»,- ընդգծեց նա:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը  հակադարձեց՝ ասելով.  «Խնդրում եմ` իմ իրավունքների որոշողը չլինեք»: Նա նշեց,  թե արտահերթ հարցերը քննարկվում են երեք ամսվա ընթացքում, ինչը նշանակում է, որ ընդդիմության կողմից ներկայացված հարցերը կքննարկվեն օրենքին համապասխան:

Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց՝ ասելով, թե Ազգային ժողովի նախագահն իրավունք չունի սահմանել արտահերթ հարցերի հաջորդականությունը.«Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին տասնյակ հազարավոր մարդիկ արձանագրել են, որ իշխանությունները ձախողվել են բոլոր ուղղություններվ»:




Լրահոս