Շիմպանզեն անձ է ճանաչվել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

26-ամյա շիմպանզե Թոմին, որն ապրում է ամերիկյան Գլովերսվիլ քաղաքի կցասայլակների ավտոկայանատեղիում, ճանաչվել է որպես անձ: Նյու Յորքի վերաքննիչ դատարանը որոշել է, որ կապիկը նույնպիսի իրավունքներ ունի, ինչպիսին ունեն ԱՄՆ-ի մյուս քաղաքացիները:

Թոմիի փաստաբանը՝ Nonhuman Rights Project իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ստիվեն Ուայզը, իր օգնականի հետ միասին, հասել է այն բանին, որ շիմպանզեի տերը չպետք է նրան պահի վանդակում, այլ պետք է ուղարկի բնակեցման Ֆլորիդայի կապիկների բուծարան:

«Շիմպանզեները մարմնական ազատության իրավունք ունեն: Նրանք օժտված են ինքնագիտակցման կարողությամբ, և դա կպաշտպանի նրանց անձռնամխելիությունը: Ինքնորոշման ունակությունը արևմտյան իրավունքի բարձրագույն արժեքն է», – նշել է փաստաբանը Metro-ի հեռ զրույցում:




Լրահոս