Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուստամ Գասպարյանը, Մելիք Մանուկյանը (Շշի Մելո) և Գ. Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը կմասնակցեն ոչ իշխանական երեք ուժերի` հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին: Այս մասին նրանք նշեցին Armlur.am-ի հետ զրույցում:
Ռուստամ Գասպարյանը հավելեց, թե հանրահավաքին կմասնակցեն նաև «Ազատամարտիկների դաշինք»-ի անդամները: Նա հայտարարեց, թե իրենք իշխանափոխության են գնում:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.