ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շշի Մելոյի դեմ մահափորձից մեկ ժամ առաջ այդ ճանապարհով անցել է Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օրերս դատարանը արդարացրել էր ԱԺ նախկին պատգամավոր Շշի Մելոյի՝ Մելիք Մանուկյանի դեմ մահափորձի գործով կալանավորվածներին, եւ նրանք ազատ էին արձակվել: Ասել է թե՝ վերոնշյալ անձիք նախկին պատգամավորի սպանության փորձի կազմակերպման հետ ոեւէ առնչություն չէին ունեցել:

Նշենք, որ նախկին պատգամավորի մահափորձի գործով 3 անձ`56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը և 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը ին։ Նրանք մեղադրվում են Մելիք Մանուկյանին ճանապարհին գտնվող կամրջի տակ նախապես տեղադրված պայթուցիկով նրա ավտոմեքենան պայթեցնելու ու նրա մահափորձի կազմակերպման ու իրականացման համար։

Դեպքը եղել էր 2019 թվականին Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 02-ին` ժամը 12:30-ի սահմաններում, պայթեցվել էր՝ Մ.Մանուկյանի («Շշի Մելոյի») «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ: Պայթյունի հետևանքով վնասվել էին ճանապարհով ընթացող Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակնիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները, որոնցից առաջինը պատկանում է նախկին պատգամավորին, երկրորդ մեքենայի մեջ պայթյունի պահին եղել են նրա թիկնապահները։

Ստացվում է, որ նախաքննական մարմինը երկու տարի անձանց անհիմն պահել է կալանքի տակ եւ մեղադրել ծանր հանցագործության մեջ, ինչ ահագրգռվածություն է ունեցել նախաքննական մարմինը, այս անձանց կալանավորելով, եւ ի վերջո դատարանում ինչ է ասել նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանը: Կալանավորված, արդարացված անձանց փաստաբան Գեորգի Մելիքյանը ArmLur.am-ին ներկայացրեց մանրամասներ:

Քնար Մանուկյան




Լրահոս