
Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը համաձայնության է եկել ամերիկյան «Նյու Յորք Կոսմոս» ակումբի հետ: Նոր թիմում հանդես կգա 2015թ. մարտից, իսկ պայմանագիրը կստորագրի ընթացիկ շաբաթ:
Պայմանագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել:
Ռաուլը նախորդ անգամ խաղադաշտ է դուրս եկել 2014-ին Քաթարի «Ալ Սադ» ակումբի կազմում: Իսպանիայի հավաքականում նա մասնակցել է 102 խաղի և դարձել 44 գոլի հեղինակ: