Ռաուլը պայմանագիր կկնքի «Ռեալ»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռաուլն ԱՄՆ-ից մեկնել է Մադրիդ, որպեսզի վաղը պայմանագիր կնքի ակումբի հետ: «Marca»-ն հայտնում է, որ  նախկին ֆուտբոլիստը հանդիպում կունենա թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ և կդառնա նրա խորհրդականը:

ԱՄՆ-ում Ռաուլն աշխատում էր որպես Իսպանիայի առաջնության ներկայացուցիչ: Նշենք, որ նա «Ռեալում» հանդես է եկել 1994-ից 2010 թվականներին, 6 անգամ հաղթելով Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ էլ՝ Չեմպիոնների լիգայում:




Լրահոս