ՕԵԿ-ը կլինի՞ Ազատության հրապարակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը նշեց, որ  որ իրենք հրավիրված չեն այսօր կայանալիք հանրահավաքին:

«Այն կուսակցութունները, որոնք հանրահավաք են կազմակերպել, ունեն ընդհանուր օրակարգ, որովհետև բավական երկար ժամանակ իրար հետ աշխատել են»,- ասաց Շահգելդյանը:

Վերջինս զերծ մնաց հանրահավաքի հետ կապված որևէ կանխատեսումներ անելուց: «Երևի, այս րոպեին ճիշտ չի լինի, կապրենք, կտեսնենք»,- ընդգծեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում տեղի է ունենալու ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը:




Լրահոս