ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. ՎՏԲ բանկը մայիսի 2-ին բաժանեց մայիս ամսվա թոշակը, այնուհետեւ  դադարեցրեց վճարումը: Ամեն աշխատանքային օր ասում են` վաղը կամ մյուս օրը եկեք: Ի դեպ, անզեն աչքով էլ նկատելի է, որ Երեւանում ձեւավորվել է «թշվառ երեւանցիների» խավ, որն ապրում է թոշակով: Ես այդ խավից եմ: Նախորդ ամսվա լույսի, գազի, ջրի եւ այլ վարձերը վճարելու վերջին օրը` մայիսի 15-ը, մոտենում է: Եթե ուշացնենք մուծումները, ամեն ինչ կանջատեն: Ի՞նչ է մտածում ՎՏԲ բանկի ղեկավարությունը եւ ի՞նչ քայլեր է ձեռնարկում:

Արամայիս Ասլանյան, 66 տարեկան, թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. Անցած տարվա ընթացքում մեր քաղաքացիների հետ կնքել ենք պայմանագրեր: Այդ պայմանագրերը ամեն տարի վերակնքվում են: Հնարավոր է՝ քաղաքացու պայմանագրի վերակնքման ժամանակն է արդեն, եւ այդ պատճառով թոշակն ուշանում է: Եթե քաղաքացին ներկայանա բանկ, ապա մենք կվերակնքենք պայմանագիրը եւ լուծելով մեզնից կախված հնարավոր խնդիրը՝ կտրամադրենք թոշակը:

ՎՏԲ բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավանական է, որ մեզ դիմած թոշակառուի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրացել է: Բայց պայմանագիրը վերակնքելու պարտավորությունը, անկասկած, բանկի գործառույթներից է: Այսինքն՝ ՎՏԲ բանկը պարտավոր էր պայմանագրի ժամկետը լրանալուց մեկ-երկու շաբաթ առաջ իր հաճախորդին տեղյակ պահել այդ մասին՝ առաջարկելով համապատասխան փաստաթղթերով այցելել բանկի որեւէ մասնաճյուղ՝ եւս մեկ տարով համագործակցությունը երկարաձգելու համար: Մինչդեռ կենսաթոշակի վճարումն ուշացել է, իսկ քաղաքացին փաստի առաջ է հայտնվել… Թե որքան կտեւի փաստաթղթերի թարմացումը եւ Արամայիս Ասլանյանի գումարի վճարումը, ՎՏԲ-ի բարի կամքից է կախված:




Լրահոս