Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, թե չնայած Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Հանովեր»-ից կրած պարտությանը (0:1), իրենք շարունակելու են պայքարել:
«Կարծես ամեն բան ճիշտ արեցինք, սակայն պարտվեցինք: Բոլորս ենք պատասխանատու անհաջողության համար: Կշարունակենք պայքարել: Այսօր մրցակիցը քիչ պահեր ստեղծեց, սակայն դրանցից քաղեց առավելագույնը: Մենք ունեցանք շատ գոլային պահեր, սակայն մրցակցի դարպասն այդպես էլ չգրավեցինք»,- նշել է Կլոպը:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» 9-րդ տուրից հետո 7 միավորով 15-րդ հորիզոնականում է: