«Բաշնեֆթի» նախկին ղեկավար Ուրալ Ռահիմովը կարող է զրկվել իր ունեցվածքից. տեղեկացնում է РИА Новости-ն: Նա կասկածվում է ընկերության բաժնետոմսերի հափշտակման և կողոպտվածի օրինականացման մեջ:
Համաձայն «Միասնական նավթաքիմիական ընկերության» բաժնետոմսերի վրա կալանք դնելու մասին Մոսկվայի քաղաքային դատարանի որոշման՝ Ռախիմովի անձնական ունեցվածքի վրա ևս կարող է կալանք դրվել:
Նույնը սպառնում է նաև այլ անձանց ունեցվածքին, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրանք ձեռք են բերվել կասկածյալի հանցավոր գործողությունների արդյունքում:
Թե ով է տվյալ դեպքում մտնում «այլ անձանք շարքը», առայժմ պարզ չէ:
Հիշեցնենք, որ նույն գործով իբրև մեղադրյալ ներգրավված է նաև հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը, ով այս պահին գտնվում է տնային կալանքի տակ: