
Այս տարի աշխարհի երկրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը հանդես կգա ATP-ի ամփոփիչ մրցաշարում, որը փորձառու մարզիկի կարիերայում կլինի 13-րդը:
Այս ցուցանիշով Ֆեդերերը կհամարվի առաջինը` ամփոփիչ մրցաշարարերին մասնակցելու թվով: Այս ցուցանիշով առջևում է Անդրե Աղասին, ով այդ մրցաշարերում հանդես է եկել 1998-2005թթ.: Ընդ որում, Ֆեդերերը մնում է մրցաշարի ամենատիտղոսակիր թենիսիստը և չեմպիոն է դարձել վեց անգամ: