Կարիերաս ավարտել չեմ պատրաստվում. Ռոջեր Ֆեդերեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը վերջ է տվել այն խոսակցություններին, թե իբր իր գրունտային մրցաշարեր վերադառնալը կապ ունի կարիերան ավարտելու հետ:

«Զգում եմ, որ այժմ մարմինս պատրաստ է գրունտային մրցաշարերի: Միայն այդ պատճառով եմ նման որոշում կայացրել: Չեմ պատրաստվում դադար վերցնել, մտադիր եմ մրցաշրջանի երկրորդ հատվածից առաջ պահպանել ռիթմս:

Իհարկե, ինձ համար հեշտ չէ խաղալ գրունտի վրա, բայց դրանում ոչ մի սարսափելի բան չեմ տեսնում: Ի վերջո, ես մեծացել եմ գրունտային կորտերում եւ այժմ պետք է քիչ-քիչ առաջ շարժվեմ»,- Ֆեդերերի խոսքերն է փոխանցում Sport360-ը:

Հավելենք՝ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ մասնակցելու է Մադրիդի մրցաշարին, որը կայանալու է մայիսի 3-12-ը:




Լրահոս