Սկզբում նոտարիուս, հետո զագս … .Հովհաննես Մանուկյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնում է, որ վաղը տեղի կունենա Նոտարական պալատի նոր գրասենյակի բացումը։

«Վաղը Նոտարական պալատի նոր գրասենյակի հանդիսավոր բացումն է: Նույն շենքում պիտի տեղակայված լինի նաև Ամուսնությունների պալատը: Ի դեպ, սա նաև մեր մասնակի հատուցումն է երևանցուն մեր հիշողությունների մեջ դեռևս կանգուն (անհասկանալի պատճառներով և տրամաբանությամբ ժամանակին ապամոնտաժված) Երիտասարդական պալատում տեղակայված նախկին շքեղ Ամուսնությունների պալատի դիմաց:
Երբ մտահղացա մեկտեղել նույն շենքում երկու հանրային կարևորության կառույցներ, միայն մեկ բան էի ցանկանում՝ հնարավորինս բարելավել ծառայությունների որակն ու հարմարավետությունը մեր բնակչության համար: Շենքն արդեն պատրաստ է, մեր մի քանի ամիս տևած աշխատանքների պտուղը վաղը կհանձնենք երևանցիներին:
Այս պահին, երբ մտածում էի ուրախությունս ձեզ հետ կիսելու մասին՝ մի զվարճալի կադր հիշեցի հումորային ներկայացումներից մեկից: Հետաքրքիր զուգադիպությամբ իրականացել է ներկայացման հերոսների երազանքը. այս շենքի բացմամբ, կարծում եմ, երկրում գոնե մեկ հարց էլ չի հնչի՝ «Սկզբում նոտարիուս, հետո զագս» … )))
Վաղը երևանցիները կունենան երկու պալատ մի շենքում»,—գրել է նա:




Լրահոս