Հրազդանցի կնոջը սպանե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 225 շենքի բնակչուհի Ջուլիետա Գ.-ի դիակը հայտնաբերվել է նույն շենքի առաջին հարկի հարևանությամբ ընկած: Armlur.am-ի թղթակցին հարևանները պատմեցին, որ կինն ընկել է իր բնակարանի 5-րդ հարկից, կնոջ ընկնելու հարվածի աղմուկը լսվել է: Տիկին Ջ-ն թոշակառու էր, ապրում էր որդու ընտանիքի հետ:

Կինն ինքնասպան է եղել, թե կատարվածը դժբախտ պատահարի արդյունք է, Հրազդանի ոստիկանության բաժանմունքից ավելին ասել չկարողացան, քանի որ դեպքի հետ կապված տարվում է նախաքննություն: Ըստ շրջանառվող լուրերի՝ մահացածի հագին եղել են տոնական հագուստները, ինչը մտածված ինքնասպանության վարկածի առնչությամբ կասկածի տեղիք է տալիս: Նշենք, որ մտերիմների խոսքերով կինը տառապում էր ծանր հիվանդությամբ:

Արևիկ Հակոբյան

Հրազդան




Լրահոս