Armenian text to speach

Մեղրաձորի բնակչի տանը կшնեփանման զանգվածով 105 փաթեթ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Մեղրաձոր գյուղի 63-ամյա մի բնակիչ աճեցնում է կանեփ, այն չորացնում տանիքում, նաև օգտագործում է թմրանյութ։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ և դատարանի որոշմամբ տղամարդու տանը կատարվեց խուզարկություն։

Հայտնաբերվեց կանեփանման զանգվածով լցված 105 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը երեք կիլոգրամ էր։ Ավելին, հայտնաբերվեց նաև ինքնաշեն երկու ատրճանակ, ականանետի արկ, ինքնաձիգի երկու պահեստատուփ և փամփուշտ։

Նախաքննությունը շարունակվում է։




Լրահոս