Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14.15-ին, ահազանգ է ստացվել, որ «Մ-4» միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում (1-ին կմ) տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 97 FQ 007, «ՎԱԶ 21-10» մակնիշի 33 PO 408 պետհամարանիշի, «ԲՄՎ» մակնիշի 12 SS 100 պետհամարանիշի, «Լեկսուս» մակնիշի 41 PV 444 պետհամարանիշի ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարները կանչի վայր հասնելը «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ս. Ա.-ը (ծնվ. 1954 թ.) և Ն. Տ.-ը (ծնվ. 1985 թ.), տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս