Մշակույթի նախարարությանը 13 մլրդ կտրամադրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015թ. կրթության ոլորտին տրամադրվելու է 127 մլն 600 հազար, որը գրեթե հավասար է 2014թ. հատկացված գումարին: Այս մասին 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը:

Փոխնախարարի խոսքով, ընթացիկ ծախսերը 109 մլրդ դրամ են կազմել, իսկ հաջորդ տարի նախատեսված է 120 մլրդ դրամ: Հանրակրթության ոլորտին հատկացված գումարն ավել է 4,1 մլրդ դրամով, որը պայմանավորված է հիմնականում աշխատավարձերի բարձրացմամբ:

2015թ. Մշակույթի նախարարությանը կտրամադրեն 13 մլրդ 393 միլոն դրամ: Այն ավելացել է 14,4 %-ով: Գումարը նախատեսվում է ծախսել գրադարանների, ցուցասրահների, մշակութային տների, կինոմատոգրաֆիայի ծրագրերի և այլ մշակութային ոլորտում իրակացվող ծախսերի համար: Այն պայմանավորված է աշխատավարձերի ավելացումով և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ:




Լրահոս