Լուիշ Ֆիգուն դարձավ 42 տարեկան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի ծննդյան օրն է: Պորտուգալացի ֆուտբոլիստը ծնվել է 1972թ. նոյեմբերի 4-ին:

20 տարվա կարիերայի ընթացքում խաղացել է «Սպորտինգ», «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Ինտեր» ակումբներում։ Ճանաչվել է 2000թ․ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։ 1996թ․, 2000թ․, 2004թ․ ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունների մասնակից է։ 2002 և 2006թթ. աշխարհի առաջնությունների մասնակից է։

Հավաքականում և ակումբներում խաղացել է 704 խաղ, խփել 127 գոլ։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց անմիջապես հետո Ֆիգուն զբաղեցրեց Ինտերի ղեկավար պաշտոններից մեկը։ Հաճախ Ֆիգուն գտնվում է թիմի պահեստայինների նստարանին գլխավոր մարզչի հարևանությամբ։

 




Լրահոս