Տեխասում վիրավորել են երիտասարդների և վնասել քաղաքապետի մեքենան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան Տեխաս նահանգի Սան-Անտոնիո քաղաքի ոստիկանությունը հետաքննում է փողոցում մի խումբ երիտասարդների վրա զինված հարձակման հանգամանքները:

Մեքենայի մեջ նստած անհայտ հրաձիգները նրանց վրա կրակ են բացել, ինչի արդյունքում երիտասարդներից մեկը վիրավորվել է ոտքի, իսկ մյուսը՝ որովայնի շրջանում: Գնդակները դիպել են նաև մոտակայքում կայանված քաղաքապետ Այվի Թեյլորի մեքենային:

Հարձակվողները փախուստի են դիմել, սակայն հետագայում ձերբակալվել են ոստիկանության կողմից, տեղեկացնում է ТАСС-ը: Քաղաքի իրավապահ մարմինները վստահեցրել են, որ երիտասարդների վնասվածքնները չեն սպառնում նրանց կյանքին:




Լրահոս