«Նյուքասլ»-ի կիսապաշտպանը բուժվել է քաղցկեղից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Նյուքասլ»-ի կիսապաշտպան Խոնաս Գուտյերեսը վերջնականապես բուժվել է քաղցկեղից։ Իր թվիթերյան էջում արգենտինացի ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցած մարդկանց։

«Այսօր բժշկական թույլտվություն ստացա. ես առողջ եմ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում աջակցել են ինձ»։

Հիշեցնենք, որ 2013 թվականի սեպտեմբերին Գուտյերեսի մոտ քաղցկեղ էր հայտնաբերվել: Դրանից  հետո նա վիրահատության է ենթարկվել ու  քիմիոթերապիայի կուրս է անցել։




Լրահոս