Բոլորը ցանկանում են իշխանության գալ. Գալուստ Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանափոխություն կատարելու համար անհրաժեշտ են բավականին լուրջ վերլուծություններ, խնդիրներ, ծրագրեր և այդ ծրագրերի գործողությունների որևիցե ճանապարհային քարտեզ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեք ուժերի ծրագրած իշխանափոխությանը՝ այս մասին նշեց ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք առաջիկայում սպասվում է Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում, նա կոնկրետ որևէ բան չնշեց:

«Փորձում են ներկայացնել, որ ծայրահեղ իրավիճակ է, անհրաժեշտ է նստել կլոր սեղանի շուրջ և քննարկել: Մենք քննարկումներից չենք խուսափում, հասարակությունը չկարողացավ հասկանալ «եռյակը» կուսակցությունների միավորման պայքար է, թե խորհրդարանական ուժերի, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է մեր գործը չէ, խորհրդարանական ուժերն ինչպես ասեն, այնպես էլ կանենք», – նշեց նա:

Գ. Սահակյանի խոսքով՝ եթե հանդիպման անհրաժեշտություն լինի, չի կարծում, թե խնդիր կառաջանա:

«Ընտրական օրենսգիրքը պատրաստ ենք փոխել իր ժամանակին: Դրանք պետք է նպատակային լինեն: Մենք ավելի շատ այս պահին կառավարման մոդելի փոփոխությունների իրագործման ճանապարհին ենք, և մինչև տեքստը չլինի, բնականաբար, ընտրական օրենսգիրք փոխելն աբսուրդ է: Բոլորը ցանկանում են իշխանության գալ, դրա համար հասարակության հետ աշխատանք է հարկավոր», – հայտարարեց նա:




Լրահոս