Լոս Անջելեսում բեռնատարը բախվել է ինքնաթիռին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում վառելիքով բեռնատարը բախվել է դատարկ ինքնաթիռին: Զոհեր չկան: Այդ մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Los Angeles Times-ը:

Հրշեջ ծառայությունների ներկայացուցիչների վկայությամբ, բախման արդյունքում բեռնատարի վարորդը չի կարողացել դուրս գալ մեքենայից: Փրկարարները նրան դուրս են բերել և տեղափոխել մոտակա հիվանդանոցներից մեկը: Նրա վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում:

Վառելիքի հրկիզում տեղի չի ունեցել: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները:




Լրահոս