Armenian text to speach

Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պшյթել է անիվը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիշքեկի օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ պայթել է անիվը։ Ինքնաթիռում եղել է 181 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Դեպքի հետևանքով զոհեր և ծանր տուժածներ չկան։ Բոլոր ուղևորները տարհանվել են վթարային սանդուղքով։

Ներքին չվերթների տերմինալում կազմակերպվել է բժշկական զննում, դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու հրշեջները։ Բժիշկներն օգնություն են ցուցաբերում թեթև վնասվածքներ ստացած անձանց։

Օդանավակայանից հայտնել են, որ բոլոր չվերթները ժամանակավորապես դադարեցվել են։




Լրահոս