Մեր վարորդները պատրա՞ստ են ձմռանը. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռը յոթ սարերի հետևում չէ, իսկ մայրաքաղաքից դուրս այն արդեն եկել է: Վարորդներն էլ իրենց հերթին են պատրաստվում ձյանն ու մերկասառույցին՝ առաջին հերթին փոխելով անվադողերը և հոգ տանելով մեքենայի համար 0-ից ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ սառցեկտորի չվերածվող հեղուկներ գնելով: Մշտապես հայտարարվում է, թե ամեն առումով մարդիկ անպատրաստ են լինում ձմռանը, բայց ինչպես Armlur.am-ի հարցումները փաստեցին, խոսքը մշտապես ծուլացող քաղաքային իշխանություններին է վերաբերում:

Համենայնդեպս Armlur.am-ի բոլոր զրուցակից վարորդները նշեցին, որ կամ արդեն նախապատրաստվել են ձմռանը, կամ նախատեսում են մեկ-երկու օրվա ընթացքում:

Ընդ որում՝ մարդիկ խոստովանում էին, որ սկսած մթերքներ պաշարելուց, վերջացրած բնակարանը ջեռուցելու խնդրից՝ արդեն լուծել են:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս