Ի՞նչ եղանակով եք օգտվում ինտերնետից. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցի հասանելիությունը մեծ արագությամբ է տարածվում: Հեռախոսներով կամ փոքրիկ պլանշետներով աշխատանքի կամ դասի շտապող երիտասարդները հետզհետե ավելի են շատանում: Մարդիկ համացանցում են թե՛ փողոցում, թե՛ տրանսպորտում, թե՛ տանը: Այնպես է ստացվել, որ նոր հնարավորություններ ունեցող հեռախոսներն ու պլանշետները մինչև անգամ համակարգչին են վազանցում, քանի որ ավելի պրակտիկ են. դրանք կարելի է գործածել ամենուր:

Armlur.am-ի զրուցակիցների մեծ մասը հեռախոսների կամ պլանշետների միջոցով է համացանցից օգտվում. վերջինս ծառայում է ինչպես շփումների, այնպես էլ անհրաժեշտ և օգտակար տեղեկատվություն ստանալու համար:




Լրահոս