ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ իշխանական կուլիսներում առայժմ ոչ մի կերպ չի ստացվում համաձայնության գալ կոալիցիա ձեւավորելու հարցի շուրջ: «Ժողովուրդ»-ն օրեր առաջ տեղեկացրել էր, որ ԲՀԿ-ն պատրաստակամություն է հայտնել մաս կազմել իշխող կոալիցիային միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը վարչապետ նշանակի իրենց համար ցանկալի թեկնածուի: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն ցանկանում է վարչապետի պաշտոնում պահել Տիգրան Սարգսյանին, իսկ ԲՀԿ-ն դա համարում է «ձեւական կոալիցիայի» հիմնական ապացույց՝ հրաժարվելով որեւէ փաստաթուղթ ստորագրել: ԲՀԿ-ի «վարչապետացուն» Գագիկ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանն է: Հավելենք, որ քանի դեռ չի ստացվում ԲՀԿ-ի հետ իշխող կոալիցիայի ձեւավորումը, այնքան հրճվում է «Օրինաց երկիր» կուսակցությունը: Համաձայն մեր տեղեկությունների՝ ՕԵԿ գրասենյակում արդեն երկու օր է՝ «աչքալուսանք» են տալիս իրար՝ կրկնելով, որ ԲՀԿ-ն կոալիցիա չի մտնելու:




Լրահոս