ԵՄ գործողությունները վնաս են հասցնում Մեծ Բրիտանիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ Եվրամիության նորմերն ու պահանջները չեն համապատասխանում իր երկրի ազգային շահերին:

«Մեծ Բիտանիայի և Եվրոպայի հարաբերությունները պետք է փոփոխվեն: Հարցը միայն այն է, թե ինչպես: Եթե մենք ստիպենք Եվրոպային այլ կերպ աշխատել, մեր ազգային շահերին համապատասխան կլինի պահպանել Մեծ Բրիտանիայի անդամակցությունը ԵՄ-ին», – ասել է Մեյը:

Նա հայտարարել է, որ մոտ ժամանակներս անհրաժեշտ է քննարկել միգրացիոն օրենսդրության և ԵՄ երկրների տարածքում քաղաքացիների ազատ տեղաշարժի հետ կապված փոփոխությունները. տեղեկացնում է The Telegraph-ը:




Լրահոս