Խանութից փորձել է գողանալ 120.000 դրամ արժողությամբ բաճկոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոններից մեկից գողության փորձ կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արման Ե.-ն:

Պարզվել է, որ նա ժամը 18.30-ի սահմաններում խանութից փորձել է գողանալ 120.000 դրամ արժողությամբ տղամարդու բաճկոն և 13.900 դրամ արժողությամբ սպորտային 2 վերնազգեստ, սակայն խանութից դուրս գալիս միացել են տվյալ ապրանքների անվտանգության ցուցիչների ձայնային ազդանշանները և գողությունը կանխվել է առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների և նշված առևտրի կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս