Ճապոնիան «Գազպրոմին» խնդրել է գազատար կառուցել մինչև Տոկիո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել է, որ Ճապոնիան Ռուսաստանին խնդրել է մինչև Տոկիո գազատար անցկացնել:

«Մենք առաջարկ ունենք ճապոնական կողմից: Խոսքը դեպի Հոկայդո, և, հնարավոր է, մինչև Տոկիո հասնող գազատարի, Ճապոնիայի գազամատակարարման և էներգետիկ համակարգին մեր մասնակցության մասին է: Ծրագրերը քննարկվում են: Մենք դեռ պատասխան չենք տվել», – ասել է նա «Интерфакс»-ին:

Ավելի վաղ Տոկիոյի նահանգապետ Յեիթի Մասուդձոյեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ճնշում է գործադրում Ճապոնիայի վրա, որպեսզի նա Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառի:




Լրահոս