Ոչ իշխանական երեք ուժերի հերթական հանդիպումն ավարտվել է: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկել են «համաժողովրդական շարժման» քաղաքական խորհրդի, կենտրոնական շտաբի կանոնագրային խնդիրները:
Պատգամավորը նշեց, որ եռյակը քննարկել է նաև Սերժ Սարգսյանի այն հարցազրույցը, որում ասվում է, թե պետք է կրկին անդրադարձ կատարվի 12 կետերին: «Այդ 12 կետերի մեջ կան կետեր, որոնք չեն պահանջում ֆինանսական միջոցներ և ճանապարհային քարտեզ, և իշխանությունը եթե ունի ցանկություն և ազնիվ մղումներ, կարող է դրանք հանգիստ իրականացնել», – ընդգծեց նա:
Քննարկվել է նաև հանրահավաքների անցկացման հարցը, սակայն դեռ պարզ չէ, թե դա երբ կլինի: Այս պահին առաջնայինը շտաբների ձևավորումն է: