Զգուշացե՛ք հյուրանոցի սպասուհիներից. նրանք կարող են հետաքրքրասեր լինել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի Վինս Ստարվիքսը համացանցում տեղադրել է թաքնված տեսախցիկով նկարահանված տեսանյութ, որի վրա երևում է, թե ինչպես է հյուրանոցի սպասուհին տնտղում հաճախորդի իրերը: Ներկայացված կադրերը բուռն արձագանք են գտել համացանցի օգտատերերի շրջանում, տեղեկացնում է Mirror-ը:

Կարճ ժամանակով հեռանալով հյուրանոցային համարից՝ Ստարվիքսը այնտեղ է թողել իր բոլոր իրերը, այդ թվում միացված տեսախցիկով նոութբուքը: Ամերիկացու փորձը «հաջող» է անցել:

Տեսախցիկը սկզբում գրանցել է, թե ինչպես է սպասուհին փոխում նրան անկողնու սավանները, այնուհետև սկսում տնտղել նրա անձնական իրերը:




Լրահոս