Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգան (LFP) հրապարակել է Պրիմերայի՝ հոկտեմբեր ամսվա լավագույն մարզչի ու ֆուտբոլիստի անունները:
Հոկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորող Կարլո Անչելոտին, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ նույն ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման:
«Անչելոտին լավ արդյունքի է հասել հոկտեմբերին, իսկ Բենզեման նրա թիմի գլխավոր գործող անձանցից էր, ով խփեց 3 գոլ ու ցուցադրեց բարձրակարգ տեխնիկա»,- ասվում է հաղորդագրությունում: