ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մանկապղծության մեջ մեղադրվող, նախօրեին ԱԱԾ-ի կողմից ձերբակալված, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» սեփականատեր  Սերոբ Դեր-Բողոսյանի ձերբակալության  օրը  Հայաստանում գործող «Ռոթարի» մասոնական ակումբում նիստ է գումարվել եւ քննարկվել նրա հարցը:  Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց Ահարոն Ադիբեկյանը, ով ակումբի ակտիվ անդամ է: Նա նշեց, որ. «Մենք քննարկեցինք, մենք դատավոր չենք, դատախազ չենք, որ ինչ-որ հետեւություններ անենք կամ հեռացնենք: Հետո նա մեր անդամը չէ, նա պատվավոր անդամ է, պետք է այս տարի երկարաձգեինք նրա կարգավիճակը»,-ասաց Ադիբեկյանը: Այնուամենայնիվ, եթե պարզվի, որ Սերոբն այն է, ինչ վերագրվում է, ակումբը որոշ քայլերի կդիմի: Բայց  Ադիբեկյանի  անձնական կարծիքով` կատարվածը Դեր-Բողոսյանին Ախթալայից հեռացնելու ծրագիր էր: Ի դեպ, Ախթալայում այս խոսակցությունները նոր չեն եւ անգամ երիտասարդ տղաների մոտ վատ «տոն» է համարվում փող ունենալը, քանի որ սա դիտվում է իբրեւ սփյուռքահայ գործարարի «կլիենտ» լինելու ապացույց: 




Լրահոս