ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ոստիկանությունը 11 մլն դոլար է ծախսել ոստիկանների վրա հարձակված Էրիկ Ֆրեյնի որոնման վրա, տեղեկացնում է Mcall.com-ը:
Ֆրեյնի որոնման գործում ներգրավված են եղել մոտ հազար ոստիկաներ, որոնք խուզարկու շների հետ միասին 48 օրվա ընթացքում անդադար զննել են անտառածածկ Պոկոնո սարերը:
Իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձի ծախսերը կազմել են 10,5 մլն դոլար, մոտ 7 մլն դոլար էլ ոստիկաններին վճարել են արտաժամյա աշխատանքի դիմաց: Մնացած կես միլիոն դոլարը ծախսվել է սարքավորումների վրա:
Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 12-ին Փենսիլվանիայի նահանգի Բլումինգ-Գրով քաղաքում: Հետաքննության տվյալներով, 31-ամյա Էրիկ Ֆրեյնը թաքստոցից գնդակոծել է ոստիկանության զորանոցները, ինչի արդյունքում մեկ իրավապահ զոհվել է, իսկ մյուսը՝ ծանր վիրավորվել: Կասկածյալը, որը ներառվել էր որոնվող հանցագործների առաջին տասնյակում, ձերբակալվել է հոկտեմբերի 31-ին, տեղեկացնում է Ria.ru-ն: