«Ավտոբանդայի» անդամը խոստովանել է Մոսկվայում կատարած սպանությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալված Աբդումուկիմ Մամադչոնովը խոստովանել է իր մեղքը մի շարք սպանություններում: Նրա խոսքով, ինքը մեղսակիցների հետ միասին սպանել է Նովո-Պերեդելկինոյի ոստիկան Օլեգ Տոլմաչովին և մոսկվայաբնակ ամուսնական զույգին: Կասկածյալները մասնակցել են նաև Մոսկվայում վարորդների սպանություններին:

Մարդասպանների բանդայի երկրորդ անդամը՝ Ռուստամ Ուսմանովը, սպանվել է ձերբակալման ընթացքում: Երրոդ անդամը, որ սեփական ձեռքերով էր պատրաստում հրազենը հանցագործությունների համար, ձերբակալվել է Վլադիմիր քաղաքի մոտակայքում: Տղամարդուն ձերբակալել են այն պահին, երբ նա փորձել է փախչել ուրիշի ավտոմեքենայով:

Բանդայի անդամների հիմնական մասին՝ ութ տղամարդու և երկու կնոջ, ձերբակալել են Մոսկվայում: Նրանցից առգրավել են Կալաշնիկովի երկու ինքնաձիգ և մոտ 100 փամփուշտ:




Լրահոս