ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ էր, ինչ հանրապետությունից բացակայում էր ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը: Հաշվի առնելով նրա մոսկովյան կապերը, «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց նրանից, թե ինչպե՞ս են ՌԴ-ում վերաբերվում արաբական աշխարհում սկիզբ առած հեղափոխական ալիքին, եւ արդյոք կա՞ն Հայաստանում սոցիալական բունտի նախադրյալներ: «Միանշանակ հեղափոխական ալիքը շարունակական է լինելու: ՀՀ-ում  սոցիալական բունտի բոլոր օբյեկտիվ նախադրյալներն առկա են: Սոցիոլոգիա գիտության մեջ կա «շեմ» հասկացությունը: Սոցիալական անարդարության շեմը ՀՀ-ն վաղուց անցել է: Եւ այժմ հեղափոխական գործողությունների զարգացման տրամաբանությանը չի բավականացնում միայն սուբյեկտիվ գործոնը, այդ թվում` քաղաքական պահը: Իշխանությունները հասկանալով, որ չեն կարողանում կանգնեցնել զարգացումները, իրենց մարդուն կամ ուժին փորձում են կարգել շարժման գլխին: ՀՀ-ում հեղափոխությունների նկատմամբ «կլասիկ» է մոտեցումը թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության մոտ: Սակայն ժողովրդի ցասումն այնքան մեծ է, որ ո՛չ Սերժը, ո՛չ Միշիկը չեն կարող որեւէ բան կասեցնել»:




Լրահոս