ԱՄՆ-ի պետդեպը հաքերների պատճառով անջատել է իր էլեկտրոնային փոստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի պետդեպը հաքերների պատճառով անջատել է իր էլեկտրոնային փոստը: Ամերիկյան պետդեպարտամենտի համակարգչային ցանցում կասկածելի ակտիվություն է գրանցվել այն ժամանակ, երբ հաքերների հնարավոր հարձակմանն էր ենթարկվել Սպիտակ տան սերվերը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը, վկայակոչելով գերատեսչության բարձրաստիճոն պաշտոնյային:

Այդ միջադեպի մասին հայտնի է դարձել հոկտեմբերին, սակայն, ի տարբերություն Սպիտակ տան, պետդեպը գերադասել է այդ մասին չբարձրաձայնել: Ավելի ուշ մասնագետների պրոֆիլակտիկ զննման է ենթարկվել փոստային սերվերը, ինչից հետո անջատել են այն:




Լրահոս