«Բորուսիա»-ն կկարողանա հաղթահարել դժվարությունները. Նուրի Շահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Նուրի Շահինը լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, թե ակումբը տարին կավարտի ուրախ տրամադրությամբ:

«Միշտ եղել եմ վստահ, որ «Բորուսիա»-ն կկարողանա հաղթահարել դժվարությունները: Մինչև երկրորդ շրջանը պետք է կարողանանք առավելագույն միավորներ վաստակել: Ցանկանում եմ օգնել խաղընկերներիս»,- նշել է Շահինը:

Ընդգծենք, որ Գերմանիայի առաջնության 11 տուրերից հետո «Բորուսիա»-ն 10 միավորով ընդամենը 15-րդ տեղում է:




Լրահոս