Չի կարելի կառավարությանն այդպիսի նախապայմաններ առաջարկել. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի մոտ հանդիպում են անցկացրել ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները  և անդրադարձել Հովիկ Աբրահամյանի՝ 12 կետերի վերանայման մասին առաջարկին: Հանդիպումից հետո ուժերը հայտարարել էին, թե բանակցություններն անհաջող են ընթացել: Armlur.am-ը խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե որն է ուժերի միջև առկա անհամաձայնության պատճառը:

Նա հայտնեց, թե ուժերը հրաժարվել են բանակցելուց, սակայն դա ոչնչով չի ազդի հետագա աշխատանքների վրա: Գ. Սահակյանի խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները ցանկանում են առանձին-առանձին քննարկել և անդրադառնալ բոլոր հարցերին: ԱԺ նախագահն ընդգծեց, թե բանակցություններն ամեն դեպքում շարունակվելու են, և իրենք պատրաստ են քննարկել ամեն հարց:

Մեր այն դիտարկմանը, թե ընդդիմադիրները ընտրական օրենսգրքի փոփոխություն, և հատկապես 100 տոկոս համամասնականի անցում են պահանջում, Գ. Սահակյանն արձագանքեց. «Դա հատկապես Ազգային ժողովի քննարկվելիք հարցն է և չի կարելի կառավարությանն այդպիսի նախապայմաններ առաջարկել»:




Լրահոս