Վավրինկայի և Ֆեդերերի կոնֆլիկտի պատճառը վերջինիս կինն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է դարձել, թե որն է շվեցարացի թենիսիստներ Ռոջեր Ֆեդերերի և Ստանիսլավ Վավրինկայի միջև առկա տարաձայնությունների պատճառը:

The Telegraph-ը մի տեսանյութ էր հրապարակել, որում երևում է, թե ինչպես  է Ֆեդերերի կինը՝ Միրկան, իր ամուսնուն սատարում իր բղավոցներով, որն էլ խանգարում էր Վավրինկային:

2014 US Open - Day 11

Ստանիսլավը նկատողություն էր արել նրան, սակայն ի պատասխան միայն վիրավորանք էր ստացել: Արդյունքում նա պարտվեց Ֆեդերերին: Տեղեկություններ կան, թե խաղից հետո երկու թենիսիստների միջև զրույց է եղել, որը բավական երկար է տևել:

Այս ամենն ու Ֆեդերերի՝ եզրափակչին չմասնակցելու որոշումը խիստ անհանգստացրել էր թենիսի սիրահարներին և մասնագետներին:




Լրահոս